Հայաստան Հասարակություն Պատահարներ 

Կենտրոնի դատարանից փախած կալանավորին այսօր հայտնաբերել են

analitik.am

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ապրիլի 5-ին փախուստի դիմած  կալանավոր Սպարտակ Դանիելյանը  հայտնաբերվել է: ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ փախուստի դիմած կալանավորն  արդեն հայտնաբերվել է:

Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ ՀՀ  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն շարքից