Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Ինքնասպան է եղել Apple-ի աշխատակից

analitik.am

Apple-ի աշխատակիցը, որին մահացած են գտել ամերիկյան Կուպերտինո քաղաքում՝ ընկերության գլխավոր շտաբում, կրակել է ինքն իրեն, այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Մահացածի անձը պարզվել է. դա 25-ամյա Էդուարդ Մակովյակն է, նաև ասենք, որ այլ մարդիկ դրա հետ կապ չունեն», - պատմել է Սանտա Կլարա օկրուգում շերիֆի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրե Ուրենան:

Մարմինը գտել են առավոտյան` համաժողովների սրահում, նրա կողքին ատրճանակ են հայտնաբերել: Ընկերությունը հրապարակել է հայտարարություն, որում ասված է, թե աշխատակիցները «խորապես ցավում են երիտասարդ և տաղանդավոր գործընկերոջ ողբերգական վախճանի համար», Apple-ում այլ մեկնաբանություններից հրաժարվել են:

Նույն շարքից