Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Շանհայի միջազգային օդանավակայանում հրդեհից 2 մարդ է զոհվել

analitik.am

Շանհայի միջազգային օդանավակայանի նկուղային հարկում աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4-ը տուժել են։ Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 10 մեքենա, հայտնում է CCTV-ն։

Առաջին տերմինալի նկուղում ջերմամեկուսիչ նյութ է հրդեհվել։ Հրդեհի մակերեսը կազմել է 100 քառ/մ։

Այս պահին հրդեհը հաջողվել է մարել։ Չվերթների գրաֆիկում փոփոխությունների մասին ոչինչ չի հաղորդվում։

Նույն շարքից