Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանցիներն առաջարկում են «գլխատել Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին». Արմեն Պետրոսյան

analitik.am

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ «գլխատելու» միջոցով պատժելու գործելաոճը լայնորեն ընդունված է նաև Ադրբեջանում, համոզվել ենք բազմիցս. ամենավերջինը՝ ապրիլի սկզբին կրկին ակտիվացած հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում: Ընդ որում, նման պատժաձևը մեծ ժողովրդականություն է վայելում նաև հենց Ադրբեջանի ներսում:
Այսպես, ադրբեջանական փողոցից ստացված ամենաստույգ տեղեկատվության համաձայն, անցած մի քանի օրերի ընթացքում արցախյան զինուժի գործողություններից զայրացած Ադրբեջանի քաղաքացիները, հայերից բացի, շատ ավելի սուր քննադատում և հայհոյում էին երկրի բարձրագույն իշխանություններին՝ անգործության և արժանի պատասխան տալու հարցում անզորության պատճառով:
Իսկ հայկական կողմի պատասխան կրակի հետևանքները սեփական մաշկի վրա զգացած և ավելի ծայրահեղական տրամադրություններ ունեցող ադրբեջանցիներն առաջարկում են մինչև անգամ «գլխատել Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին» »:

Նույն շարքից