Միջազգային Քաղաքականություն 

Կալիֆորնիայում Թրամփի նախընտրական հանդիպումից հետո 20 մարդու են կալանավորել

analitik.am

Քալիֆորնիայում կալանավորվել են 20 մարդ, ովքեր անկարգություններ են կազմակերպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթից հետո, հայտնել է օկրուգի շերիֆ Օրանջը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան Կոստա Մեսա քաղաքի համերգային հրապարակի մոտ՝  Թրամփի ելույթի ժամանակ: Փողոցում հավաքվված են եղել քաղաքական գործչի մի քանի հարյուր ընդդիմախոսներ ու բողոքի ցույց կազմակերպել. ցուցարարները, ծածանելով մեքսիկական դրոշները, փակել են ճանապարհի բանուկ մասը, վիճաբանությունները վերածվել են բախումների, ոմանք ոստիկանական մեքենաներն են ներկոտել, մի մեքենայի ապակիները կոտրել:

Ոստիկանները ցրել են ցուցարարներին, լուրջ վնասվածք ոչ ոքի ի հասցվել, սակայն Թրամփի կողմնակիցներից մեկի դեմքն արյունոտ է եղել:

Los Angeles Times թերթի տվյալներով՝ շատ ցուցարարներ հայտնել են, թե  բողոքի էին դուրս եկել, որպեսզի ցույց տան իրենց դժգոհությունը ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Թրամփի տեսակետների կապակցությամբ:

Մինչ այդ Թրամփը իր հեռուստատեսային բանավեճերի ընթացքում հայտնել էր, որ եթե ԱՄՆ նախագահ դառնա, Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի, որ լուծի միգրանտների անլեգալ հոսքի խնդիրը:

Նույն շարքից