«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ հունվարի 16-ին սպանվածդպրոցական ՄիքայելԱսատրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այս շաբաթ: Թաղման ծիսակարգը կայացել է Մարսելի Պրադոյի պողոտայում գտնվող հայկական եկեղեցում: Նրան հրաժեշտ տալու գնացել էին ավելի քան 2000 մարդ։
Ներկա են եղել նաև Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, նրա տեղակալներ Դիդյե Փարաքյանը եւ Մարտին Վասալը, պատգամավոր Վալերի Բուայեն, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայ համայնքը եւս մեկ անգամ իր վշտակցությունն է հայտնել Ասատրյանների ընտանիքին։