Հասարակություն Իրավական 

Չեմ ցանկանում մեկնաբանել առհասարակ ոչինչ. Վլադիմիր Բարխոյան

Երգիչներ  Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները չեն ցանկացել որևէ մեկնաբանություն տալ իրենց հոր՝  Սամվել Բարխոյանի ձեռբակալման վերաբերյալ: Այս մասին գրում է Իրավունք լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշումներ է կայացրել չորս քաղաքացու նկատմամբ, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Հավելենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ` մարտի կեսերին, երբ Մարգարիտա Բարխոյանը տոնում էր իր տարեդարձը, համացանցում հայտնվեցին շքեղ ավտոմեքենայի` Porcshe Cayenne-ի լուսանկարներ: Տվյալ մեքենայի շուկայական գինը 4-5 մլն դոլար է, ըստ աղբյուրի, երգչուհուն նվիրել էր սիրելի հայրիկը` Սամվել Բարխոյանը, քանի որ այսպիսի մեքենա ունենալը Մարգարիտայի երազանքն էր:

 

 

Նույն շարքից