Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ռազմական փոխօգնություն նշանակում է՝ ես քեզ օգնում եմ, բայց դու կարող է և պարտվես: Ես ինքս ինձ պետք է օգնեմ, մեզ են խփում, ոչ թե Ղարաբաղին. Հրանտ Բագրատյան

analitik.am

«Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա լայնածավալ պատերազմ սկսելու, նա չի նայելու Հայաստանը ճանաչել է ԼՂՀ-ն, թե ոչ»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իր և Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին:

Բագրատյանի խոսքով, դա Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է, որը «նշանակում է տրամաբանության բացակայություն»:

«Այսինքն՝ եթե Ադրբեջանը այդպիսի հնարավորություն ունենա կխնայի՞ մեզ, կասի՝ վայ, դեռ չեն ճանաչել, ճանաչեն, նոր հարձակվե՞մ: Այսօր մեզ այդ ճանաչումը պետք է, որ Մատաղիսում, մարտակերտում ապրող մարդիկ իմանան՝ մենք իրենց թիկունքին կանգնած ենք: Մենք մի ժողովուրդ ենք, կամ միասին հաղթում ենք, կամ միասին պարտվում ենք: Այս պատերազմը անընդհատ շարունակվելու է, նրանց ռազմավարությունը պարզ է, իրենց ռեսուրսները շատ են, անընդհատ կրակելու ենք, տեսնենք հայերն ինչքան կկարողանան կրակել», -ասաց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ի հետ Հայաստանի ռազմական փոխգործակցության պայմանագիր կնքելուն, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ռազմական փոխօգնությունը նշանակում է՝ ես քեզ օգնում եմ, բայց ես կարող է քեզ օգնեմ ու դու պարտվես: Ես ինքս ինձ պետք է օգնեմ, մեզ են խփում, ոչ թե Ղարաբաղին:  ԱԺ-ում ինձ ասում են, հենց ճանաչեցինք Ղարաբաղը, Ադրբեջանը հարձակվելու է, այ քեզ բան: Այս պատերազմը անընդհատ շարունակվելու է, մինչև մենք հյուծվենք ու դադարենք կրակել»:

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղ այցելության ժամանակ հասկացել է, որ հնարավոր չէ լինի տարածքներ՝ զորքի տեղաբաշխման դիմաց: Եթե հասկացել է, լավ է, բայց ես չեմ ընդունում, որ ասում են՝ եթե ճանաչենք ԼՂՀ-ն, էլ ինչի՞ շուրջ բանակցենք: Միշտ պետք է պատրաստ լինել բանակցելու՝ անկախ նրանից, թե ինչ խելագար հարեւանի հետ գործ ունեք»,- իր խոսքն ամփոփեց Բագրատյանը:

Նույն շարքից