Հայաստան Հասարակություն 

Հայուհի Գայանե Գևորգյանը Վանում տուն է ձեռք բերել

analitik.am

«Իմ երազանքը իրականացել է, քանի որ ես Վանում տուն եմ գնել»- Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում պատմել է Գայանե Գևորգյանը։

Գայանե Գևորգյանը Վան է տեղափոխվել 2015-ի հուլիսից, նա ծնվել, մեծացել և աշխատել է Հայաստանում, սակայն հետագայում տեղափոխվել է որոշ ժամանակով Ուկրաինա, ապա նորից Հայաստան։ Գայանեն շեշտել է, թե 8 տարի աշխատել է Թուրքիայում։

«Միշտ երազում էի Վանում տուն ունենալ և Ստամբուլում ծանոթացա վանեցի մի ընտանիքի հետ ու առաջին անգամ նրանց հետ գնացի Վան։ Իմ տատը Վանի Ոստանից, իսկ պապը՝ Էրզրումից է եղել, սակայն ես Վանը ավելի հավանեցի։ Վանում արդեն տուն ունեմ, և իմ բարեկամներին ու ընկերներին կհրավիրեմ ու ցույց կտամ Վանը։ Սա մեր հայրենիքն է»,- ասել է Գայանեն։

Նույն շարքից