Հասարակություն Միջազգային 

Բունդեսթագի պատգամավորը ԱՄՆ օդուժի հարվածներն Աֆղանստանում համեմատել է Փարիզի ահաբեկչությունների հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմիանիայի բունթեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեխտը ամերիկյան անօդաչու սարքերի հրթիռային հարվածներն Աղֆանստանում, Եմենում ու Պակիստանում համեմատել է Փարիզի ահաբեկչությունների հետ:

 

Մասնավորապես նա նշել է, որ երբ արեւմտյան անօդաչու սարքերը սպանում են անմեղ արաբ կամ աֆղան ընտանիքի անդամներին, ապա դա նույնպիսի դաժան ու անմարդկային է, ինչպես՝ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչություններն, ուստի պետք է երկու դեպքում էլ տրվի համապատասխան գնահատական:

Պատգամավորն ավելացրել է, որ պատերազմն, որ վարում է ԱՄՆ իր դաշնակիցների, այդ թվում Գերմանիայի հետ ընդդեմ այդ երկրների՝ հազարավոր մարդկանց կյանք է խլել՝ միաժամանակ նրանց մոտ  ցասում ու ատելություն առաջացնելով:

Նրա կարծիքով,  արեւմուտքն իր գործողություններով առիթ է հանդիսանում ահաբեկչության ծավալմանն, իսկ այնուհետեւ սկսում է նրա դեմ պայքարը բուն Եվրոպայում:

Վերջում նա նշել է, որ Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո Արեւմուտքը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում ու հարակից տարածաշրջաններում:

 

 

Նույն շարքից