Հասարակություն Միջազգային 

Թաիլանդում սաստիկ շոգերի պատճառով ավելի քան 20 մարդ մահացել է

analitik.am

Թաիլանդում սաստիկ շոգերի պատճառով ավելի քան 20 մարդ է մահացել։ Ջերմաչափի սնդիկի սյունն արդեն մի քանի շաբաթ 40 աստիճան Ցելսիուսից չի իջնում, ինչը վերջին 65 տարում նոր ջերմային ռեկորդ է, հայտնում է «Միր»-ը։

Տեղի բժիշկների տվյալներով՝ մարտի 1-ից ապրիլի 17-ը ջերմային հարվածից թագավորությունում 21 մարդ է մահացել։

«Անհրաժեշտ է շատ զգույշ վերաբերվել շոգի պատճառով ի հայտ եկած հիվանդություններին, ինչպես նաև կիրառել համապատասխան մեխանիզմները՝ պաշտպանիչ, կանխարգելիչ, զովացուցիչ և այլն, քանզի առանց շտապ օգնության, ջերմային հարվածը կարող է մահվան հանգեցնել»,- հայտնել են հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դեպարտամենտից։

Իշխանություններն էլ իրենց հերթին կոչ են արել նվազագույնի հասցնել արևի տակ գտնվելու հավանականությունը , տեղաշարժումը, և շատ ընդունել մարմնի ամբողջական լոգանքներ:

Նույն շարքից