ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է:
Հրազդանում, Վարդենիսում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: