Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվել են Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակն ու նորմանդական ձեւաչափով հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

 

 

 

Նույն շարքից