Հայաստան Քաղաքականություն 

Իսպանիայի 3 քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները ապրիլի 27-28-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը:

Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքային խորհուրդներին:

Նույն շարքից