Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը:
Ինչպես տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից, «Կենսաբանություն», «Աշխարհագրությու ն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2016 թվականի հունիսի 3-ին:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 7-ին, «Ֆիզիկա»-ն հունիսի 10-ին է, «Օտար լեզու»-ն` հունիսի 14-ին:
«Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 17-ին է, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 21-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 24-ին է: