Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը ԵՄ-ից Հունաստանի դուրս գալու դեպքում կդադարեցնի գյուղմթերքների ներկրման արգելանքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի գյուղնախարար Նիկոլայ Ֆեդորովը հայտնել է, որ  ԵՄ-ից Հունաստանի դուրս գալու դեպքում չի բացառում այնտեղից ներկրվող գյուղմթերքների արգելանքի դադարեցման հավանականությունը:

Մասնավորապես նա նշել է, որ Եվրամիությունի կազմից Հունաստանի դուրս գալու դեպքում Ռուսաստանը նրա հետ կհաստատի նոր գործընկերային հարաբերություններ:

Իր հերթին Միջազգային արժույթային բանկի նախագահ Կրիստին Լագարդը  հայտարարել է, որ Հունաստանում նախատեսվող նախագահական ընտրությունների արդյունքները չեն փոխի իրավիճակն ու երկիրը կմնա ԵՄ-ի կազմում:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան արդեն հրաժարվել է եվրոյից ու անցել շվեյցարական ֆրանկի, որից հետո նկատվում է ոսկու միջազգային գների վերելք:

 

Նույն շարքից