Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը ընդունել է օտարերկրյա անլեգալ միգրանտների մուտքը սահմանափակող որոշումներ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը,Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը ընդունել է օտարերկրացիներին 10 տարով երկիր մուտքն արգելող առաջին 25 որոշումները: Այդ մասին հայտնել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոստանտին Ռոմոդանովսկին, նշելով, որ նոր կանոնները ուժի մեջ են մտել այս տարվա հունվարից: Ռոմոդանովսկին հույս ունի, որ մի քանի ամիս անց միգրանտների հոսքի սովորական մակարդակը կվերականգնվի:

Ռոմոդանովսկին հիշեցրել է, որ Ռուսաստանում 120 օր գտնվելու ժամկետը գերազանցած եւ միգրացիոն ծառայություն չդիմած օտրարեկրացու համար մուտքը դեպի ՌԴ կարգելվի 3 տարով, 207 օրը գերազանցելու դեպքում՝ 5 տարով, 360-օրը գերազանցելու դեպքում՝ 10 տարով:

Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2015թ. սկզբին նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ մուտք գործող միգրանտների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 70%-ով:

2015թ. հունվարից Ռուսաստանում փոխվել են միգրանտների աշխատանքի տեղավորման կանոնները. չեղյալ հայտարարվել  օտարերկրյա աշխատողների քվետաները, իսկ դրանց փոխարեն ներմուծվել է աշխատանքի տեղավորման միասնական արտոնագիրը: Արտոնագիրը ստանալու համար պետք է ստուգվի օտարերկրացու՝ ռուսերենի, ռուսական օրենսդրության եւ երկրի պատմության իմացությունը: Արտոնագրի արժեքը յուրաքանչյուր շրջան ինքնուրույն է որոշում: Մոսկվայում եւ Մերձմոսկվայում արտոնագրի արժեքը կազմում է ամսական 4 հազար ռուբլի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից