Հասարակություն Միջազգային 

Վրաստանն ու Ռուսաստանը բանակցություններ կսկսեն ավիաչվերթները վերսկսելու ուղղությամբ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի ու Վրաստանի ավիացիոն ծառայությունների միջեւ բանակցություններն երկու երկրների միջեւ չվերթները վերսկսելու ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հունվարի վերջերին:

Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվարիկաշվիլին, նշելով, որ վերջին բանակցություններն ավիափոխադրումներն երկու երկրների միջեւ վերականգնելու ուղղությամբ իրականացվել էր դեկտեմբերի 24-25-ը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին մինչեւ 2015թ.-ի հունվարի 31-ը իրականացնել շաբաթական 18 չվերթ:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ավիաչվերթները դադարեցվել էին 2006թ.-ին՝ երկու երկրների  հարաբերությունների սրման հետեւանքով, այնուհետեւ որոշ ժամանակահատվածում կրկին վերսկսվել, իսկ 2008թ.-ի Ռուս-վրացական պատերազմից հետո կրկին կասեցվել:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից