Առողջապահություն Հասարակություն Միջազգային 

Լեյկոզի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 %-ին

analitik.am

Լեյկոզի ուշ փուլերում փորձարարական իմունոթերապիան հրաշալի արդյունք է ցույց տվել. հիվանդների 93%-ի մոտ, որոնք անցել էին բուժումը, վերականգնում է սկսվել: Այս մասին հայտնել են «Fred Hutchinson Cancer Research Centre»-ի գիտնականները, գրում է «Journal of Clinical Investigation»-ը::

Գիտնականներն առանձնացրել են հիվանդների Т-բջիջները և գենետիկական մոդիֆիկացիայի են ենթարկել դրանք, ինչը հանգեցրել է նրանց մակերևույթին  CAR ռեցեպտորի ի հայտ գալուն: Այդ ռեցեպտորն ի վիճակի է ճանաչել ուռուցքային բջիջները, որոնք իրենց մակերևւույթին   CD19 են կրում: Հենց այդ նշիչն է բնութագրական լեյկոզի շատ բջիջների համար: Հիվանդների օրգանիզմ CAR-T բջիջների ներմուծումը հանգեցրել է ուռուցքային բջիջների ոչնչացման: Հետազոտությանը մասնակցել է 29 մարդ, որոնց արդեն չէին օգնում բուժման այլ միջոցները: Երբ նրանք փորձարարական բուժման կուրս են անցել, վերականգնում է դիտարկվել 27 հիվանդի մոտ (93 տոկոս): Մեկ դեպքում վերականգնումն անմիջապես չի եղել, այլ երկրորդ կուրսից հետո:

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե որքան կպահպանվի բուժման արդյունքը և ինչպիսին կլինեն նման թերապիայի երկարաժամկետ հետևանքները: Բացի այդ, որոշ հիվանդների մոտ դիտարկվել են բավականին լուրջ երկրորդական էֆեկտներ, որոնք կապված են փորձարարական իմունոթերապիայի հետ: Ամեն դեպքում, գիտնականները նշում են, որ ստացված արդյունքները շատ հուսադրող են:

 

Նույն շարքից