Միջազգային Քաղաքականություն 

Հարգելի´ Ռուսաստան, Ձեր կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում. Շվեդիայի վարչապետ

analitik.am

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները «բացարձակապես անտեղին» է համարել և ընդգծել, որ այդ հարցի շուրջ Մոսկվայի կարծիքը ոչ ոք չի հարցրել, այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

«Մենք Շվեդիայում ինքնուրույն ենք որոշումներ կայացնում պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր քաղաքականության վերաբերյալ»,- ընդգծել է վարչապետը:

Նշենք, որ Շվեդական Dagens Nyheter-ին տված հարցազրույցում Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսկվան ՆԱՏՕ-ին Շվեդիայի հավանական անդամակցությանը կպատասխանի իր հյուսիսային սահմաններին ռազմա-տեխնիկական միջոցառումներ իրականացնելով:

Նույն շարքից