Հասարակություն Միջազգային 

ԻՊ խմբավորման ահաբեկիչները ազատ են արձակել 200 եզդիների

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությյունը, ահաբեկչական ԻՊ խմբավորման գրոհայինները Իրաքում ազատ են արձակել ավելի քան 200 եզդիների: Ինչպես հաղորդել է քրդական աշխարհազորայինների դաշտային գեներալը ազատ արձակվածները հիմնականում ծերեր, երեխաներ ու կանայք են:

 

Գրոհայինները  եզդիներին բերել են հյուսիսային Իրաքի Նինվեի պրովինցիայից Քիրքուկ, որտեղից ել ազատ են արձակել նրանց:

 

Հիշեցնենք, որ Իրաքի ու Սիրայի տարածքում հաստատված ահաբեկչական ԻՊ խմբավորումը մասսայական մահապատիժներ է իրականացրել եզդիների, շիա մահմեդականների ու այլադավանների նկատմամբ:

 

 

 

Նույն շարքից