Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Կառավարության դիմաց գետնին են նետել ՀՀԿ անդամատոմսերը (տեսանյութ)

analitik.am

Երեկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Եկմալյան փողոցի նախկին բնակիչները : Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ շուրջ  16 ընտանիք այժմ անտուն է մնացել և իրենց չի տրամադրվում վարձավճար, որպեսզի կարողանան տուն վարձակալել:  Բողոքողներից Անուշ Խուդավերդյանը նշեց.

«Ես իմ տունը բացեցի, մտա՝  պարզվեց, որ այն վաճառված է 7 հոգու, հիմա մեր տներում ապրում են պատգամավորների, օլիգարխների ընտանիքները : Նրանց կանայք մեզնից լա՞վն են» :

Վերջինս նշեց, որ իրենց ընտանիքի հինգ անդամները  Հանրապետական կուսակցությունից են , բայց իրենց ոչ ոք չի օգնում:

Երեկ Անուշ Խուդավերդյանը գետնին գցեց  ՀՀԿ բոլոր անդամատոմսերը:

Նույն շարքից