Հասարակություն Միջազգային 

Ռամզան Քադիրով. Չեչնիայում Մուհամեդ մարգարեի դեմ ուղղված ծաղրանկարների բողոքի ակցիային կմասնակցի 1 միլիոն մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չեչնիայում Մուհամեդ մարգարեի դեմ ուղղված ծաղրանկարների բողոքի ակցիային կմասնակցի 1 միլիոն մարդ: Այդ մասին հայտնել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, նշելով, որ ակցիան նախատեսվում է անցկացնել Գրոզնիում հունվարի 19-ին:

Նա կոչ է արել բոլոր մահմեդականներին մասնակցել բողոքի ակցիային՝ նշելով, որ սկզբնական շրջանում կարծիք կար, որ ակցիային կմասնակցի 500 հզ մարդ, սակայն ամենայն հավանականությամբ նրանց թիվը հնարավոր է հասնի շուրջ մեկ միլիոնի:

Նա հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Charlie Hebdo շաբաթաթերթի հրապարակումները համարում է իր թշնամին, քանի որ նրանք ոտնահարում են շուրջ 1,5 միլիարդ մահմեդականների զգացմունքները:

 

 

 

Նույն շարքից