Հասարակություն Միջազգային 

Պուտինը վստահ է, որ Գյումրիի ողբերգության հետաքննությունը կիրականացվի սեղմ ժամանակահատվածում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում մեկ անգամ եւս ցավակցել է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու հայ ժողովրդին:

 

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Պուտինը վստահ է, որ Գյումրիի ողբերգության հետաքննությունը կիրականացվի սեղմ ժամանակահատվածում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Նրա խոսքերով, նախագահը հույս է հայտնել, որ Գյումրի ժամանած ռուսաստանյան բժիշկները, իրենց հայ կոլեգաների աջակցությամբ կօգնեն ողբերգությունից փրկված վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին անհրաժեշտ բարձրակարգ օգնություն ցուցաբերելու հարցում:

 

Վերջում Պուտինը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կտրամադրի հատուկ ինքնաթիռ՝ փոքրիկին Մոսկվա տեղափոխելու ու նրա բուժումն այնտեղ կազմակերպելու համար:

 

 

 

 

Նույն շարքից