Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նախագահի հրամանագրով նշանակվեց նոր գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար

analitik.am

Քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել: Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը` ո ր ո շ ու մ  ե մ.

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»:

Մեկ այլ հրամանագրով նախագահը նրան ազատել է իր ռեֆերենտի պաշտոնից:

Նույն շարքից