Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանին վիրավորելու համար դատում են դատախազին

analitik.am

Թուրքիայի Ադանա նահանգի հանրապետական դատախազության դատախազ Մեհմեդ Թուրան Դենիզգյոչերը Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Ադանայի դատախազ Մեհմեդ Թուրան Դենիզգյոչերը սոցկայքերով համարձակվել էր ինչ-որ ակնարկներ անել Ռումինիայի տխրահռչակ առաջնորդ Չաուշեսկուի և Էրդողանի միջև։

Դատախազությունը իրենց աշխատակից դատախազի համար պահանջում է 4 տարվա ազատազրկում՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Չավուշեսկուի պես բռնակալի հետ համեմատելու համար։

Նույն շարքից