Հասարակություն Միջազգային 

Թուրքիայում ծեծել են ամուսնու հետ զբոսնող հղի կնոջը

analitik.am

Թուրքիայի Բարթըն քաղաքում երեկոյան զբոսանքի դուրս եկած ամուսնական զույգը ծեծի է ենթարկվել փողոցում հավաքված տղամարդկանց կողմից։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ ամուսինները իրենց փոքրիկ շնիկի հետ փողոցով զբոսնելու ժամանակ անցել են հավաքված մի խումբ տղամարդկանց կողքով, որի ընթացքում հավաքվածներից ոմանք փորձել են շան հետ կապված ռեպլիկներ թողնել, ինչը վերածվել է վիճաբանության։

Հավաքվածները ուշադրություն չեն դարձրել, որ կինը բղավում է, որ հղի է, և ծեծի են ենթարկել կնոջն ու ամուսնուն։

Ծեծի ենթարկված կինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ոստիկանությունը կարողացել է 2 հոգու ձերբակալել։

Նույն շարքից