Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

Պուտինի գլխավոր թիկնապահի կինը 2015 թվ. ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչներից ամենաշատն է գումար վաստակել  

analitik.am

ՌԴ ուժային կառույցնեը հաշվետվություն են ներկայացրել 2015 թվ. ընթացքում եկամուտների վերաբերյալ, որի արդյունքում հայտնի է դարձել, թե նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ծառայության ղեկավարի` Դմիտրի Կոչնեվի կինն այդ մեկ տարում աշխատել է ավելին, քան նույն ուժային կառույցների բոլոր մյուս աշխատակիցները և իրենց խնամի-բարեկամները միասին վերցրած: Կնոջ եկամուտը 2015 թ.-ի կտրվածքով կազմել է 58.1 մլն. ռուբլի: 2014թ.-ին նա վաստակել էր 24.2 մլն ռուբլի, հաղորդում է РБК-ն:.

Կոչնեվի կնոջը, ում անունը չի նշվում աղբյուրներում, պատկանում է հողատարածք` 2.339 հազ. Քմ, բնակելի տուն 328 քմ , հյուրերի տուն` 104.9 քմ , 4 բնակարան` 351.7 քմ մակերեսներով, երկու ավտոմեքենայի կայանատեղի, ավտոտնակ, տաղավար և ծածկ: Սակայն հատկանշական է, որ այս տիկնոջ ամուսինը 2015 թ.-ին վաստակել է ընդամենը 3.7 մլն ռուբլի, և իրեն պատկանում է միայն բնակարան` 101.7 քմ մակերեսով:

Նույն շարքից