Հասարակություն Միջազգային 

Սիրիայում գնդակոծվել է ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Anna-New գործակալությունը, Սիրիայի Արեւելյան Գութի պրովինցիայում իրականացվել է գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շուրջ 1500 բնակիչների էվակուացիան դեպի սիրիական կողմ: Անցումն ապահովող սիրիական զինուժն այդ ընթացքում մասսայական հրետանային ռմբակոծության է ենթարկել գրոհայինների դիրքերը: Սակայն իրենց հերթին գրոհայինները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, որի արդյունքում սպանվել են կանայք ու երեխաներ:

Հիմնական ռազմական գործողություններն ընթացել են արեւմտյան Գութում, մասնավորապես Սուքեյնա մզկիթի տարածքում կառավարական ուժերի իրականացված հատուկ գործողությունների արդյունքում գրոհայինները կրել են զգալի կորուստներ:

Դամասկոսի հարավային մասում գտնվող Յարմուկ պաղեստինյան ճամբարի գաղթականներին հումանիտար օգնություն տանող ՄԱԿ-ի ավտոշարասյունը ենթարկվել է ԻՊ գրոհայինների ու Ան Նուսրա խմբավորման գնդակոծությանն, որի պատճառով ավտոշարասյունը փոխել է ճանապարհը:

 

 

 

 

Նույն շարքից