Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

analitik.am

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն, քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ռուսական ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նույն շարքից