Հասարակություն 

Ժնեւում Իրանի ու վեցնյակի միջեւ ընթանում են բանակցություններ միջուկային ծրագրի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական ներկայացուցիչներն ու Գերմանիան Ժնեւում բանակցություններ են սկսել Իրանի հետ միջուկային խնդրի վերաբերյալ:

Բանակցությունները կտեւեն մեկ օր ու, ինչպես սպասվում է, մասնակիցները կքննարկեն ավելի վաղ իրականացված հանդիպումների արդյունքները:

Ներկա հանդիպումը ընթանում է Եվրամիության ներկայացուցչամբ, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացնում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ժնեւ ժամանելուց անմիջապես հետո, Ռուսաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել իրանական պատվիրակության հետ, որը ղեկավարում է փոխարտգործնախարար Աբբաս Ապագչին:

Բանակցությունից հետո ծրագրավորվում է երկկողմ հանդիպումներ:

 

Նույն շարքից