Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն դեպի ՌԴ սահմաններ է ուղարկում ևս 4 հազար զինյալների  

analitik.am

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր աջակիցների հետ միասին նախատեսում է ուղղել դեպի Լեհաստան և Բալթյան երկներ 4 գումարտակ` ամեն մեկում հազարական զինվորականով`որպես հակամիջոց տարածաշրջանում Ռուսաստանի կողմից ռազմական ակտիվություն հրահրելուն, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ենթադրվում է , որ երկու գումարտակ տրամադրում է հենց ԱՄՆ-ն, իսկ մեկական` Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այս լուրը հաստատել է ԱՄՆ ՊՆ առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը: Նրա խոսքերով` ռուսները շատ հանկարծակի ուսումնական պարապմունքներ են անցկացնում հարևանների հետ սահմանին, որոնցում զինվորականների թիվն էլ գնալով աճում է: <<Մեր տեսանկյունից` նման վարվելակերպն ավելի շատ պրովակացիա է հիշեցնում>>.- ասել է Ուորքը:

Նույն շարքից