Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Այս գիշեր Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

analitik.am

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը ևւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,-նշված է հաղորդագրությունում:

Նույն շարքից