Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

France24. Ղարաբաղյան բախումների հետեւում կանգնած են Ռուսաստանն ու Թուրքիա՞ն

analitik.am

Ղարաբաղում բախումների հետևում Ռուսաստանի և Թուրքիայի հետքն է երևում: Այս մասին նշված է France24 հեռուստալիքի կայքում հրապարակված հոդվածում:

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում կործանեց ռուսական ռմբակոծիչը:

Ադրբեջանը Եվրամիության էներգամատակարարման հարցում այլընտրանք է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, Եվրոպան ստիպված կլինի հրաժարվել այդ էներգետիկ միջանցքից: Այս մասին նշել է Փարիզի Science Po համալսարանի քաղաքական վերլուծաբան Թոռնիկե Գեորգաձեն:

Ըստ նրա, Թուրքիան, իր հերթին, ցանկանում է խարխլել տարածաշրջանը, Ադրբեջանին հրահրել միջամտել Ղարաբաղում և Բաքվին ամբողջությամբ հեռացնել Մոսկվայից:

Նույն շարքից