Հասարակություն Միջազգային 

Պորոշենկո. Մենք կազատագրենք Դոնբասը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված երթի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինան ետ կվերադարձնի Դոնբասը:

 

Մասնավորապես նա նշել է, որ Ուկրաինան չի զիջի իր տարածքի ոչ մի մասնիկ, ուստի կվերադարձնի Դոնբասն ու կապացուցի, որ ուժը միասնության մեջ է:

Երթն, որ նվիրված էր ահաբեկչության զոհերի հիշատակին սկսվել է Տարաս Շեւչենկոյի զբոսայգուց, համերաշխության երթին մասնակցել է 10 հազար մարդ, այդ թվում Պորոշենկոն՝ տիկնոջ հետ:

 

Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վոլնովախի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

 

 

Նույն շարքից