Հասարակություն Միջազգային 

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում աղետի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ պրովինցիայում աղետի է ենթարկվել սիրիական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը:

Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, աղետի հետեւանքով ինքնաթիռի անձնակազմի բոլոր չորս անդամները մահացել են:

Տվյալների համաձայն ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իդլիբում գտնվող Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջք կատարելիս:

Աղետի պատճառ է հանդիսացել խիտ մշուշը:

 

Հիշեցնենք, որ Աբու-Դուհուր օդանավակայանը գտնվում է Իդլիբից 50 կմ արեւելք ընկած տարածքում, որի հարակից շրջաններում շարունակվում են արյունալի մարտերը կառավարական ուժերի ու Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների միջեւ, որոնց նպատակն է զավթել օդանավակայանը:

Սիրիական ուժերի համար ռազմական օդանավակայանն ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն, այստեղ են հատվում մի շարք ավտողճուղիներ:

 

Նույն շարքից