Ինչպես հաղորդում է Ռեիա Նովոստին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պարզաբանում է պահանջել իր իտալացի գործընկեր Մատեո Ռենցիից, ով ավելի վաղ զարմանք էր հայտնել, որ Դավութօղլուն նախորդ շաբաթ մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Միասնության երթին: Նախօրեին Ռենցին հայտարարել էր, որ այնպիսի պայմաններում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փակում է ԶԼՄ-ներն ու կալանավորում է լրագրողներին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայում մամուլի ազատությունը պաշտպանելու փոխարեն մեկնել է Ֆրանսիա:
Դավութօղլուն կտրականապես դատապարտել է Ռենցիի այդ հայտարարությունը` Բրյուսելից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ Ռենցիի հայտարարությունն անընդունելի է, ուստի նրանից պահանջում է պարզաբանում, ավելացնելով, որ իրենք բողոք ենք ներկայացրել Իտալիային: