Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը առաջիկայում չի՞ գործի

analitik.am
Հայաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպանատունը աշխատանքային վերջին երկու օրերին չի աշխատել և պարզվում է, որ հայտնի էլ չէ, թե երբվանից կվերսկսի իր աշխատանքը:
«Հետոյի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այս երկու օրը, այո՛, մենք ունեինք տեխնիկական խնդիրներ, դեսպանատունը չի աշխատել հինգշաբթի և ուրբաթ օրերին»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Նարինե Բեզիրգանյանը:
Ապրիլի 28-ին դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում տեղեկություն էր տարածվել, որ այդ օրը տեխնիկական պատճառներով դեսպանատունը չէր աշխատելու: Սակայն պարզվում է, որ դեսպանատունը չի աշխատել նաև ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին:
Լուրեր են շրջանառվում, որ դեսպանատունն առաջիկայում ևս չի գործի, աշխատակացիները անորոշության մեջ են, չգիտեն, թե երբվանից է վերսկսվելու աշխատանքը:
Լրագրողի այն հարցին, թե ճիշտ է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը ևս Հայաստանում չէ, մամլո քարտուղարն ասել է, որ դեսպանը մեկ շաբաթ արձակուրդում էր, բայց երեքշաբթի օրվանից անցնելու է աշխատանքի:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ դեսպանատան չգործելու վերաբերյալ տեղեկություն չունի: «Ես նման տեղեկություն այս պահին չունեմ: Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին տեսել եմ երեկ չէ առաջին օրը, որևիցե նման բան չէր ասում»,- ասաց Բալայանը:

Նույն շարքից