Միջազգային Քաղաքականություն 

Մարտին Շուլցը քննադատել է թուրքական իշխանություններին

analitik.am

Ինչպես   հայտնում   է գերմանական Die Welt-ը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը:

«Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի գնում»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Ըստ նրա խոսքի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայում ուժեղացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հանդեպ հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր թափ է առել։

«Այս կոնֆլիկտում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- ասել է Շուլցը:

Ընդ որում՝ եվրոպացի պաշտոնյան անհրաժեշտ է համարել ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում,- գրում է ։

Նույն շարքից