Իրավական Հասարակություն 

Հարցաքննվել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը

analitik.am

Իրավունք լրատվականի փոխանցմամբ  հայտնի զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ առերես հարցաքննվել են զինված խմբի ղեկավար համարվող  Արթուր Վարդանյանը և կաթոլիկ հոգևորական Անտոն Թութունջանյանը, քանի որ միայն վերոհիշյալների ցուցմունքներում են եղել հակասություններ:

Առավել շատ ակնհայտ հակասություններ են  եղել Արթուր Վարդանյանի և Շիրխանյանի ցուցմունքներում, սակայն առերես հարցաքննության ընթացքում էլ Շիրխանյանը պնդել այն ինչ գրել է ցուցմունքում, նշելով, որ կապ չունի այդ խմբի հետ:

Հարցին անդրադառնալով հայտնի զինված խմբի գործով ներկա պահին ընթացող նախաքննության ընթացքին, ասաց Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով։

Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:

Նույն շարքից