Հասարակություն Միջազգային 

Իսրաելական ուղղաթիռների հրթիռակոծության հետեւանքով սպանվել են «Հեզբոլահի» 6 հրամանատարները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը,

նախօրեին Իսրաելական ուղղաթիռների կողմից Սիրայի սահմանակից Գոլանի բարձրունքներում իրականացրած հրթիռակոծության հետեւանքով սպանվել են լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման մի քանի ազդեցիկ հրամանատարներ:

 

Ինչպես հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը, 6 սպանվածների թվում է նաեւ շարժման հիմնադիրներից մեկի, հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Իմադ Մուգնիայի որդին՝ Ջիհադ Մուգնիան: Լուրերի համաձայն սպանվել է նաեւ մանկահասակ մի երեխա:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հեզբոլահ »

խմբավորման առաջնորդ Հասան Նասրալան Իսրաելին կոչ էր արել զերծ մնալ լիբանանյան ինքնապաշտպանական ուժերի ու սիրիական զորամիավորումների դեմ հարձակումներից

 

 

 

 

 

 

Նույն շարքից