Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը ցուցարարներից խուսափելու համար սողոսկել է ցանկապատի անցքի միջով

analitik.am

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայում բողոքի ակցիաների պատճառով հարկադրված է եղել իր կողմնակիցների հետ հանդիպելու համար սողոսկել ցանկապատի անցքի միջով, գրում է The New York Times-ը։

Միլիարդատերը ստիպված է եղել շրջանցել շենքի մուտքը, քանի որ այդտեղ հարյուրավոր ագրեսիվ տրամադրված ցուցարարներ են եղել՝ Մեքսիկայի դրոշներով:

Թրամփի թիկնապահները նրան տարել են շենքի հետևի կողմը, որտեղ թեկնածուն անցել է երկու ցանկապատների արանքում եղած անցքի միջով:  «Դա շենքում հայտնվելու ամենահեշտ տարբերակը չէր: Ինձ մոտ տպավարություն էր, որ ես սահման եմ հատում»,- ասել է Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից