Հայաստան Հասարակություն Պատահարներ 

2015 թվականին Հայաստանում գրանցվել է 45 արտադրական դժբախտ պատահար. 5 մարդ մահացել է

analitik.am

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշ­խատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատան­քի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար, որոնց հետևանքով 5 մարդ մահացել է: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հետևանքով տուժել է 33 աշխատակից, եղել են նաև մահացության դեպքեր: Դժբախտ պատահարների հետևանքով Երևանում և Սյունիքի մար­զում 1-ական տղամարդ դարձել է 1-ին, Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ 2-րդ խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երևանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, ինչի հետևանքով տուժել է 2 կին:

Նույն շարքից