Հասարակություն 

Պորոշենկոն ստորագրել է մասնակի զորահավաքի մասին օրենքը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է մասնակի մոբիլիզացիա անցկացնելու մասի օրենք

Գերագույն ռադայի պաշտոնական կայքում  նշվել է, որ անցած շաբաթ ընդունված օրենքը վերադարձվել կրկնակի քննարկման:

Հունվարի 15-ին Գերագույն ռադան հավանության էր արժանացրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանը 2015 թվականին մոբիլիզացման երեք փուլերի անցկացման մասին: Մոբիլիզացիայի առաջին փուլը պետք է սկսվի հունվարի 20-ին և տևի 90 օր:

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Օրենքի նախագծի բացատրական դրույթներում նշվում է, որ մասնակի մոբիլիզացիայի անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողություններ հետեւանքով՝ Ուկրաինայի պետական անկանության ու տերիտորիալ անձեռնմխելիության իրական վտանգի պայմաններում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից