Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Խիստ կարևոր է սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը. Պնախարար

analitik.am

Սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների ֆոնին չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական  տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ից հայտնում են, որ նիստը նվիրված է եղել զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպմանը, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ:

Նախարարը նշել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու կատարելու իր առջև դրված խնդիրները թե՛ խաղաղ, ժամանակ, թե՛ պատերազմական: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաև ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում: Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:

Նույն շարքից