Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում հանրապետության ոստիկանապետի հրավիրած փակ խորհրդակցությունն ավարտվել է: Սամվել Հովհաննիսյանը հայտնել է, որ որեւէ արտառոց իրավիճակ չկա, ուստի, ոստիկաններ այս խումբը եկել է փոխարինելու նախորդ խմբին: Փոխոստիկանապետի խոսքերով՝ իրենք պատգամավորների և տեղական իշխանությունների հետ քննարկել են Սերյոժա Ավետիսյանի թաղման արարողակարգը: Թաղումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 21-ին: Փոխոստիկանապետը նշել է, որ գյումրեցիները չեն կրկնի նախկին գործողություններն ու առանջնակի կրքեր չեն բորբոքվի
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկնաբանություններ չի ներկայացրել: