Միջազգային Քաղաքականություն 

Սիրիական Քամիշլիում մահապարտի հարձակման ժամանակ 5 քուրդ գրոհային է մահացել

analitik.am

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլի քաղաքի անցակետի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է «Ասաիշ» քրդական անվտանգության ուժերի հինգ մարտիկ: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է քուրդ աղբյուրը:

Քաղաքի վերահսկողությունն իրենց մեջ կիսել են Սիրիայի իշխանությունները և քրդերը, որոնք վերահսկում են դրա մեծ մասը: Երկու ուժերի միջև ապրիլի 23-ից հրադադար է գործում:

«Մարմնին պայթուցիկով մահապարտը մոտեցել է «Ասաիշ»-ի անցակետին և պայթեցրել իրեն մարտիկների մոտ, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, և ևս հինգը ստացել են վնասվածքներ»,- ասել է աղբյուրը:

Դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Նույն շարքից