Հասարակություն Միջազգային 

Եվրամիությունը հորդորել է արաբական երկրներին համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է եվրոպական եւ արաբական երկրների միջեւ անվտանգության եւ տեղեկությունների փոխանակման ոլորտում անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին:

 Այս մասին նա հայտնել է Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարների նստաշրջանի նախաշեմին՝ կոչ անելով հակաահաբեկչական դաշինք ստեղծել:

 Եվրոպացի մի շարք նախարարներ իրենց ելույթներում նույնպես նշել են անվտանգության ոլորտում արաբական երկրների հետ գործընկերության անհրաժեշտության մասին:

ԵՄ անդամ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստն անցկացվում է Բրյուսելում: Քննարկման հիմնական թեման Ռուսաստանի հետ հարաբերություններն են:

 

 

 

Նույն շարքից