Իրատես դե ֆակտո թերթը գրում է. «Արցախին գումարներ ուղարկող սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում են անմիջականորեն մասնակցել դրանց բաշխման գործընթացին։Մեր տեղեկություններով, դրսի հայ մեծահարուստներն անձամբ պաշտպանության նախարարությունից ցուցակ են պահանջել, թե ինչ է բանակին, զոհվածների ընտանիքներին և վիրավորներին հարկավոր, որպեսզի հասցեական օգնություն ցուցաբերեն։ Ասել է՝ կասկածներ ունեն, որ իրենց գումարները գուցե նպատակակետին չհասնեն։ Սա, թերևս, հզոր ապտակ է, որը պետք է պատկան մարմիններին սթափեցնի»։
Մանրամասները՝ թերթի ապրիլի 29-ի համարում :