«Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վերաբերել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը, որը սկսել է ակտիվորեն շրջանառվել ադրբեջանական մամուլում, Շիրինյանը պատասխանեց արցախցի պատգամավորներից մեկի խոսքերով՝ նման մարդիկ պիղծ են. «Եթե կոնկրետ Նաղդալյանին նկատի չունենք, այլ խոսենք երևույթի մասին, ապա Ռաֆայել Պատկանյանն ասում էր, որ Հայաստանի անկախությունը չցանկացողներն «արմյաշկաներ» են: Հանրապետական կուսակցությունը պետք է եզրակացություններ անի, հիմա թիմը փոխելու լավագույն ժամանակն է: Բացի դրանից, պետք է զգույշ ու մտածված խոսեն, որպեսզի ավելի ուշ չհայտարարեն, թե իրենց լավ չեն հասկացել»:
Նաղդալյանի նմաններին Պատկանյանն «արմյաշկաներ» էր ասում. Լևոն Շիրինյան